Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Հասկանալի է, որ վարչապետի թեկնածուի առաջադրումը ձևական է, և ելույթն էլ ծրագրային չէր լինելու. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով, որպես վարչապետի թեկնածու, Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Դիտարկմանը` այդուհանդերձ, հայտարարություններ հնչեցին, մասնավորապես ասվեց, որ ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում հայտնվելու շանս չի ունենա, Բաղդասարյանն արձագանքեց. «Ընտրությունները կգան, կտեսնենք»:
Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հայտարարությանը, որ ՀՀԿ-ի շահերից են բխում ԸՕ բարեփոխումները, նա ասաց, որ միջազգային հեղինակության խնդիր կա: «Ընտրությունից մեկ ամիս առաջ չի կարելի Ընտրական օրենսգիրք փոխել»,- շեշտեց նա:
Հարցին` այդուհանդերձ, բխո՞ւմ է ՀՀԿ-ի շահերից, Բաղդասարյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ, մի' անձնավորեք` ում շահերից ինչն է բխում, դեկտեմբերի ընտրությունները բա ո՞ւմ շահերից են բխում»:
Հարցին էլ` կմասնակցե՞ն ընտրություններին, արձագանքեց. «Համբերեք, կիմանաք»: