կարևոր
2527 դիտում, 16 ժամ առաջ - 2025-07-11 17:48
Աշխարհ

Ադրբեջանցի վարձկաններն Ուկրաինայի զինված ուժերում. նախապատրաստվում է Զելենսկու այցը Բաքու

Ադրբեջանցի վարձկաններն Ուկրաինայի զինված ուժերում. նախապատրաստվում է Զելենսկու այցը Բաքու
Որոշ վերջին իրադարձություններ թույլ են տալիս ենթադրել` Արեւմուտքը փորձում է Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի հերթական ճակատ ծավալել՝ այս մեկը Կովկասում: Լրատվամիջոցների աղմուկի խորապատկերին, որի համար առիթ հանդիսացան Եկատերինբուրգում իրավապահների կոշտ գործողությունները, հուլիսի 1-ին տեղի ունեցավ «ընկերական» հեռախոսազրույց ալիեւի եւ Կիեւի ռեժիմի ղեկավար Զելենսկու միջեւ, որը շնորհակալություն հայտնեց Բաքվին աջակցության համար եւ խոստացավ, որ Կիեւի խունտան Ադրբեջանին պարտք չի մնաՀատկանշական է՝ալիեւը՝ երկրի կառավարման հսկայական փորձ ունեցող ժառանգական քաղաքկան գործիչը, Զելենսկուն ընկալում է (կամ ձեւացնում է) որպես հավասար:

2022 թ-ից մերձկասպյան երկիրը Կիեւի ռեժիմին օգնում է ոչ միայն Ուկրաինայի զինված ուժերի մարտական տեխնիկայի եւ հումանիտար մասի վառելիքով: Կրակների երկրի հայտնի լրատվմիջոցներում առաջ է մղվում հակառուսական, հետեւաբար՝ ուկրաինամետ մեդիա օրակարգը: Հատկապես ռուսական թիկունքում Կիեւի ռեժիմի ահաբեկչական «հաջողությունների» չարախնդությամբ աչքի են ընկնում այն լրավամիջոցները, որոնք Ադրբեջանում համարվում են ալիեւի վարչակազմի գաղափարական ապարատի «արտահոսքի տակառներ»: Դրանց միջոցով միաձուլվում է այն կոնտենտը, որը պետական քարոզչությունն ամաչում է հրապարակել ավելի պատկառելի հարթակներում: Տրամաբանական է թվում, որ ադրբեջանցի լրագրողների շրջանում «պրոաուկրաինական» կարգավիճակը վաղուց էյնուլլա ֆաթուլաեւն է՝ նախկին ընդդիմադիր, բանտում կարճատեւ նստելուց հետո իշխող կլանի մոտ ծառայություն տրամադրոց: 2014 թ-ին Ֆաթուլաեւը հիշվեց այն բանով, որ միտումնավոր հարցազրույց է վերցրել Դմիտրի Յարոշից, որին ներկայացրել է «ուկրաինական հեղափոխության գլխավոր հրամանատար»: Յարոշը Ֆաթուլաեւին ասել է՝ Ռուսաստանում արգելված «աջ սեկտորը» շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը աջակցելու համար», նըդհանուր առմամբ, այժմ Բաքվին չվճարված պարտքի մեջ է եւ այլն: Այժմ Էյնուլա Ֆաթուլաեւը իր ռեսուրսով PR է անում Զելենսկու ռեժիմի ներկայացուցիչներին.պարզ է, որ դա հենց այնպես չէ:Ֆաթուլաեւի հետ նույն ընկերությունում է Ռուսաստանում արգելված Minval ինտերնետ-ռեսուրսի գլխավոր խմբագիր էմիլ մուստաֆաեւը:դրանք, դրանց նման ստատուսային «շնաձկներըշի փետուրները» Կիեւին ցուցաբերվող աջակցության ուղիղ ցուցադրում են: Ընդ որում՝ ոչ միայն տեղեկատվական։

Կարճ ժամանակով վերադառնանք հատուկ ռազմական գործողության հենց սկզբից՝ 2022թ-ի մարտի առաջին տասնօրյակին։ Ռուսաստանում արգելված ՈՒՆԻԱՆ գործակալությունը հրապարակել է ազգությամբ Ադրբեջանի քաղաքացի լեզգինի տեսաուղերձը, որը Ռուսաստանում արգելված «Ազովի» զինյալ է, ով նաեւ ահաբեկչական «Իչկերիայի» կողմնակիցն է: 2022 թ-ի գարնանը մեսենջերներում, բառիս բուն իմաստով, տապալվել են Ուկրաինայի զինված ուժերի գրոհային դարձած ադրբեջանցիների եւ ազգայնական «դոբրոբատների» մասին հրապարակումները: Նրանցից շատերը զոհվել են արդեն պատերազմի առաջին ամիսներին։ Նրանց, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ էին, հայրենիքում թաղում էին որպես ազգային հերոսներ, բայց փորձելով խուսափել ռուսական ԶԼՄ-ներում համապատասխան արտահոսքից:

Բաքվում, բրդելով իրենց քաղաքացիներին՝ Կիեւի ռեժիմի գրոհայիններին, միաժամանակ տեղեկատվական շրջափակում են ստեղծում տվյալ կերպարների շուրջ։ Նմանապես, Լեհաստանը, որի քաղաքացիներն «աչքի են ընկել» ռազմական հանցագրծություններով դեռեւս այսպես կոչված ժամանակներում, այսպես կոչված, ATO –ի ժամանկներում․նրանք զանգվածաբար զոհվեցին Բախմութի, Ուգլեդարի եւ Կուրսկի շրջանում… Կիեւի ռեժիմի կողմից պատերազմին ադրբեջանցիների մասնակցության մասին շատ ավելի բացահայտ են հայտնում արեւմտյան ռազմաքաղաքական ռեսուրսները։ 2024 թ-ի մարտին անգլալեզու SpecialEurasia պորտալում լույս է տեսել Գվիդո Քելլերի հեղինակած «ադրբեջանցի կամավորները Ուկրաինայում» նյութը: «Ռուս-ուկրաինական հակամրտությունը, որը սկսվել է 2022 թ-ին, գրավել է ամբողջ հետխորհրդային տարածքի կամավորների ուշադրությունը, որոնք հետաքրքրված են ռուսական զորքերի դեմ պայքարում Կիեւին աջակցելու հարցում: Իսլամի եւ էթնոազգայնականության հիման վրա ձեւավորված կամավորական գումարտակները ակտիվորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը: Կարեւոր է նշել՝ որոշ գումարտակներ կապեր են հաստատել Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում ահաբեկչական խմբավորումների հետ: Ադրբեջանցիները նույնպես ակտիվորեն մասնակցում են հակամարտությանը, քանի որ հիշում են խորհրդային դարաշրջանի վերջին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Բաքվի կողմից ուկրաինացիների զգալի ներդրման մասին: Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը նույնպես նպաստում է ադրբեջանցիների ներգրավմանը ուկրաինական իրադարձությոններին»:

Այստեղ հեղինակը նկատի ունի 2022 թ-ի աշնանը Բաքվում Կիեւի եւ Մոսկվայի միջեւ նուրբ հավասարակշռման նախկին դիրքորոշման փոփոխությունը՝ հօգուտ բացահայտ հակառուսական միտման: 2022 թ-ի հոկտեմբերի 24-ին  AZTV  հեռուստալիքի վարչութայն նախագահ Ռովշան Մամեդովը հատուկ գործողություններն անվանել է «օկուպացիայի ակտ եւ սպառնալիք մեկ այլ ինքնիշխան երկրի տարածքային ամբողջականությնը»: Մամեդովը կրկնել է՝ Ադրբեջանը ԴԺՀ-ին, ԼԺՀ-ին, Ռուսաստանի Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերը համարում է «Ուկրաինայի անբաժանելի մաս՛, սիկ ռուսական օդատիեզերական ուժերի հարվածներն Ուկրաինայի տարածքին որակում է որպես «մարդկության դեմ հանցագործություններ»: Հասկանալի է՝ նա դա ասել է ոչ անձամբ իր կողմից՝ ամեն մի բառը ստուգելով գաղափարական ապարատի եւ պետական անվտանգության հետ: «Ռովշան Մամեդովի հայտարարությունները, ըստ էության, կանաչ լույս տվեցին Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությանը «ռուս ագրեսորի դեմ արդար պատերազմին», - ամփոփում է Գվիդո Քելլերը:

Բաքվի ԶԼՄ-ների նյութերից հետեւում է՝ 2022 թ-ի հոկտեմբերին Կիեւի ռեժիմի կողմից կռվել են մոտ հինգ հարյուր էթնիկ ադրբեջանցիներՀինգ հարյուր մարդ այնքան էլ քիչ չէ, դա Ուկրաինայի զինված ուժերում լիարժեք տեղակայված հետեւակային գումարտակ է: Հնարավոր է՝ ավելին, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինայի սփյուռքյան կազմակերպությոնները ավելի շուտ հակված են խառնել իրական տեղեկատվությունը այնպիսի զգայուն հարցի վերաբերյալ, ինչպիսին է իրենց ցեղակիցների վարձկանությունը: Ուկրաինայի ադրբեջանցիների Ռադայի ղեկավար Ջեյհուն Մամեդովը Բաքվի «Զերկալո» - ին տված հարցազրույցում պնդել է՝ այդ բոլոր հինգ հարյուր վարձկանները Ուկրաինայի քաղաքացիներ են, հետեւաբար Ադրբեջանի Հանրապետության հետ կապ չունեն:

Մամեդովը ակնհայտորեն անազնիվ է։ 2022 թ-ից ի վեր Կիեւի ռեժիմի օտարերկրյա վարձկաննրը կարող են ունենալ Ուկրաինայի քաղաքացիություն՝ որպես լրացուցիչ քաղաքացիություն իրենց հիմնականին։ Անգամ չեմ խոսում այն մասին, որ նույնիսկ « ATO-ի ժամանակաշրջանում ուկրաինական անձնագրերը վաճառվում էին Ներքին գործերի նախարարության միջոցով ATO -ին մասնակցող յուրաքանչյուր «վայրի սագի» եւ դրա համար գումար ունեցող ցանկացած օտարերկրյա ավազակի։ Այսպիսով, 2014-2022 թվականներին Մերձավոր Արեւելքից ջիհադիստները իրենց համար օրինական ուկրաինական անձնագրեր էին գնում Օդեսայում, Նիկոլաեւում, Լվովում։ Ուկրաինայում գտնվող ադրբեջանցիները առավելություն ունեն արաբների նկատմամբ՝ դեռեւս խորհրդային ժամանակներից ի վեր զարգացած հորիզոնական սփյուռքի կապերի տեսքով։ Պատկերավոր ասած՝ Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, եթե հայտնվի Ուկրաինայում, կարող է հույս դնել սփյուռքի օգնության վրա, որին աջակցում են հարուստ գործարարներ։ Ադրբեջանցու համար, եթե նա գիտի ռուսերեն, հեշտ է ինտեգրվել ուկրաինական հասարակությանը, որն իր բացարձակ մեծամասնությամբ մնացել է ռուսախոս՝ չնայած Կիեւի կողմից 2014ից ի վեր իրականացվող ռուսական ամեն ինչի մշակութային ցեղասպանությանը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական «վայրի սագերի» հավաքագրմանը, ապա այս առումով, նյութականից բացի, կա նաեւ գաղափարական հիմքԲանն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից եւ Ղարաբաղյան «առաջին» պատերազմի սկսվելուց ի վեր արդեն միջպետական դիմակայության փուլում անկախ Ուկրաինան միանշանակ կողմնորոշվել է, որ ղարաբաղյան հակամարտությունում աջակցում է Ադրբեջանին եւ Թուրքիային: «Ազովում» հիշեցնում են՝ նորաստեղծ ադրբեջանի ռազմաօդային ուժերը, որոնք չունեին օդաչուներ եւ զենիթային հրետանավորներ, համալրվեցին ուկրաինական ծագում ունեցող խորհրդային սպաներով: «Ազովում» առաջին սիկ զորակազմում արդեն ներառված են Ղարաբաղի մոխրագույն մազերով վետերաններ՝ նախկին խորհրդային զինծառայողներ, որոնք 1990-ականների սկզբին հավատարմության երդում են տվել Ադրբեջանին որպես օտարերկրյա կամավորներ: «Ազովն» Ադրբեջանի կողմն է, քանի որ,  պնդում են այդ նացիստները, Ռուսաստանն իբր Հայաստանի կողմն է եղել: Նույն կերպ է 1990-ականների սկզբին տրամաբանել Ռուսաստանում արգելված Ունա-ՈՒՆՍՈՅԻ պարագլուխ Դմիտրի Կորչինսկին, որի զինյալները, ճիշտ է, կարճ ժամանակով կռվեցին Ղարաբաղում Բաքվի կողմից:

Ստատուսային ուկրանացիստները, կողմնորոշվելով դեպի Ադրբեջան եւ Թուրքիա, հիշում են նաեւ Ռուսաստանում արդեն արգելված «Իչկերիայի» հայտնի գործոնը: Ուկրաինայի քաղաքացիները Դուդաեւ – Մասխադովի ահաբեկչական բանակ էին մտնում հիմնականում Ադրբեջանի տարածքով տարանցմամբ։ Բաքվում ուկրաինական «իչկերիացիները» հուսալի գաղտնի բնակարաններ ունեին, որոնք պաշտպանում էին տեղի պետական անվտանգությունը: Հետխորհրդային իրարանցման ժամանակ Կասպից ծովի ափերին հուսալի ապաստան էին գտնում ՛Իչկերիայի» փախած կարգավիճակի դեմքերը։ Օրինակ, Բաքվում մինչեւ 2016 թ-ի հունվարը բնակվում էր Կուսամա Մասխադովան՝ Ասլան Մասխադովի այրին եւ «Իչկերիայի գորշ կարդինալն» իր ամուսնու «նախագահության» շրջանում:

«Ազովում» մինչեւ դրա մեկնարկը Ուկրաինայի կազմում Դոնբասի վերաինտեգրման տարբերակների թվում դիտարկում էին այսպես կոչված «ադրբեջանական սցենարը», այսինքն՝ 2020 թ-ի «44- օրյա պատերազմի» ինչ-որ անալոգը, երբ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ իրեն վերադարձրեց Ղարաբաղի գրեթե մեծ մասը, իսկ 20203 թ-ի սեպտեմբերին ավարտեց սկսած գործը: 2020ի աշնանը ուկրոնացիներն առանց չափազանցության հիացան, իրենց իսկ ձեւակերպմամբ, «Ղարաբաղում Բաքվի եւ Անկարայի փայլուն ռազմական գործողությամբ»՝ ափսոսալով, որ Կիեւը Դոնբասում նման տարբերակ հազիվ թե հնարավոր լինի՝ այնպիսի հուսալի դաշնակցի բացակայության պատճառով, ինչպիսին Անկարան է հանդես գալիս Բաքվի համար:

Ընդ որում՝ Ուկրաինայի զինված ուժերի որոշ հատվածներում ադրբեջանական «վայրի սագերը» կողք կողքի կռվում են Ռուսաստանի դեմ՝ հայկական ծագում ունեցող վարձկանների հետ, որոնց հիմնական մասը ծնունդով ուկրաինացիներ են (Ի դեպ, հանդիպում են նաեւ Հայաստանից, Ղարաբաղից, Ռուսաստանից եւ նույնիսկ հեռավոր արտասահմանից եկածներ): Հայկական ամենանշանավոր ուկրոնասիստական կազմավորումը «նեմեսիսն» է՝ հայկական սիմվոլիկայով իր տեսակով «Ազով»: Այն իր անունը «ժառանգել» է դաշնակցական գաղտնի կազմակերպությունից, որը 20-րդ դարում սկսել է անհատական տեռորով երիտթուրքերի պարագլուխների դեմ, իսկ հետո անցել է թուրք դիվանագետների եւ Թուրքիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ահաբեկչություններին: Ներկայիս «նեմեսիսը» դարձել է գաղափարական ռուսատյացության կենտրոն, որը Ռուսաստանին մեղադրում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում «Հայոց ցեղասպանության թողտվության» մեջ: «նեմեսիսի» գաղտնի հովանավորն ու հովանավորը Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանն է, ով հայտնի Արսեն Ավակովի մտերիմ ընկերն է:

Այնպիսի անհաշտ, թվացյալ թշնամիների, ինչպիսիք են ադրբեջանցի եւ հայ ազգայնականներին Ուկրաինայի զինված ուժերի շարքերում միավորում է գաղափարական, գործնականում կենդանաբանական ռուսատյացությունը, որը շատ առումներով համահարթեցնում է Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության եւ այլ սուր պատմական սյուժեների վերաբերյալ գաղափարական, մտավոր եւ այլ հակասությունների մեծ մասը: Այս իրավիճակն արտացոլումն է այն բանի, որ Հայաստանի ներկայիս արեւմտամետ իշխանությունները ջանում են ավելի մեծ թուրք երեւալ, քան ինքը՝ Էրդողանը, ինչի մասին վկայում են վերջին ժամանակների մարմնաշարժությունները…

Չի բացառվում, որ այսօր՝ հուլիսի 10-ին, Դուբայում կայանալիք ալիեւի եւ Փաշինյանի հանդիպմանը ստորագրվի ինչ-որ խաղաղ փաստաթուղթ, ինչպես նաեւ համաձայնեցվեն Կովկասում ադրբեջանա-թուրքական նախագծերին Հայաստանի ինտեգրման մասին պայմանավորվածությունները՝ ներառյալ Սյունիքի մարզով (Զանգեզուրի միջանցք) միջանցքային տրանսպորտային հաղորդակցությունըԵթե Մոսկվայի եւ Կիեւի միջեւ «նուրբ բալանսավորման» Բաքվի քաղաքականությունն ավարտվեց դեռեւս իր առաջին տարում, ապա հիմա էլ Երեւանը ձգտում է հետ չմնալ հարեւաններից: Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ներկայիս սրացումը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ երկկողմ շփումներում իբր բարեգութ անցյալը հնարավոր չէ վերադարձնել արդեն ոչ Մոսկվային, ոչ էլ Բաքվին: Դրա ավելորդ հաստատումն ադրբեջանի ուղղակի ռազմական օգնությունն է Կիեւի ռեժիմին, որը դժվար թե հնարավոր լինի թաքցնել։ Զելենսկու Բաքու նախապատրաստվող այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք միջազգային համաձայնագրեր, նըդ որում ոչ պակաս կարեւոր կլինեն ոչ պաշտոնական պայմանավորվածությունները:

 

Ալեքսանդր Աշուրով

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի