կարևոր
1585 դիտում, 16 ժամ առաջ - 2025-07-11 17:39
Հասարակություն

Չեն կարողանալու ճաշ սարքել իմ փոքրիկի համար. նորածին երեխայի մորը 3 ամսով կալանավորել են

Դատարանը 3 ամսով կալանավորեց մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը։ Այս մասին ահազանգում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երիտասարդ կինը, իմանալով կալանքի որոշման մասին, լալիս է։ Կարգադրիչներն ու մյուս ներկաները ջուր են տալիս։ Կինը երեք երեխա ունի։

«Իմ երեխաները չեն կարող ճաշ պատրաստել իմ փոքրիկի համար։ Ոնց են զրկում մորը երեխայից»,-լացելով ասում է կինը։

Ըստ փաստաբանի, կնոջը կալանավորում են, քանի որ չի կարողացել մասնակցել դատական նիստերից մեկին։ Նա որոշումն անարդար, անհիմն  է համարում։

Մանրամասն՝ տեսանյութում։