կարևոր
2413 դիտում, 16 ժամ առաջ - 2025-07-11 17:10
Հասարակություն

Մոտենում է Վարդավառը․ շատերը թաքստոցներից կհանեն իրենց ջրային զենքերը․ Արթուր Խաչատրյան

Մոտենում է Վարդավառը․ շատերը թաքստոցներից կհանեն իրենց ջրային զենքերը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «Մոտենում է Վարդավառը՝ ազգային և ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ամենասիրված տոնը։ Շատերը ԹԱՔՍՏՈՑՆԵՐԻՑ կհանեն իրենց ջրային ԶԵՆՔԵՐԸ։ Ոմանք ՆՈՐ ԶԵՆՔԵՐ կգնեն, ոմանք էլ ԻՆՔՆԱՇԵՆ ԶԵՆՔԵՐ կօգտագործեն (ինչպես իմ մանկության օրերին)։ Սրանից էլ ավելի լա՞վ ապացույց, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ահաբեկչական կառույց է։ Արգելե՛լ, որ ալիևի հոգին փառավորվի․․․

Հ․Գ․ Արգելել նաև Դաշնակցությունը։ Դրանք, մեծ ու փոքր, Վարդավառին ջրում ու ջրվում են»։