Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Բոլորի համար այլևս ակնհայտ է, և՛ Հայաստանի ներսում, և՛ դրսում, որ այն, ինչ իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում դասական քաղաքական հետապնդում է, ընդ որում՝ ամենալկտի դրսևորումներով»,-yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը՝ անդրադառնալով այս օրերին Դաշնակցականների նկատմամբ ուժային կառույցների կողմից իրականացվող ապօրինի գործողություններին։
Հիշեցնենք, որ երեկվանից իշխանությունը իրավական գործողությունների ներքո քաղաքական հետապնդումներ է իրականացնում ՀՅԴ-ականների նկատմամբ։ Կան ձերբակալվածներ, կալանքի է ենթարիկվել ՀՅԴ ՀԵՄ անդամ 18-ամյա պատանի՝ խաղային միավոր ունենալու համար։
Դիտարկմանը, որ բանը հասել է նրան, որ իշխանությունները իրավապահների միջոցով կռվիվ են տալիս անգամ Դաշնակցության՝ 1890-ականներից գործածվող «Մահ կամ ազատություն» կարգախոսի հետ, Գևորգ Ղուկասյանը ծիծաղելի համարեց․ «Եթե Թուրքիայում և Ադրբեջանում որևէ քննչական գործողության արդյունքում այդ կարգախոսով հագուստ գտնվեր, այնտեղ իշխանությունները կարող էին դա համարել վտանգավոր իրենց պետության համար, բայց զարմանալի է, թե ՀՀ իրավապահների պատկերացմամբ ի՞նչն էր վտանգավոր։ Հայաստանի պետական ռեգիստրում գրանցված Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության զինանշանի կարգախոսն է։ Խնդիրն այն է, որ այդ քայլով իշխանությունը հեղինակազրկում է պետական համակարգը»։
Գևորգ Ղուկասյանը մանրամասներ ներկայացրեց նաև, օրերս, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանի՝ Բրյուսել կատարած այցի մասին։ Եվրոպական քաղաքական շրջանակների հետ հանդիպումների օրակարգը բավական հագեցած է եղել, առանցքային հանդիպումներ են ունեցել ու կարևոր հարցեր քննարկվել։
«Կուզեմ անդրադառնալ մի խնդրի, այդ հանդիպումների ժամանակ, եվրոպացի մեր գործընկերներին Հայաստանի իրական վիճակը կամ օբյեկտիվ իրականությունը փորձում ենք ներկայացնել այնպես, որպեսզի դրաարդյունքում Հայաստանը չկորցնի արտաքին քաղաքական զորակցությունը։ Սա իսկապես մարտահրավեր է մեր համար, բայց փորձում ենք հմուտ աշխատանքի արդյունքում կառավարելի դարձնել այդ մարտահրավերը»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։
Հարցին, թե՝ Եվրոպայում քաղաքական շրջանակներն օբյեկտիվորեն պատկերացնո՞ւմ են ինչ է կատարվում Հայաստանւոմ, մեր զրուցակիցն ասաց, որ տեղեկացված են․ «Գործադրի իշխանությունը ավելի շատ, խորհրդարանը բավարար մակարդակի, իսկ խորհրդարանի այն պաշտոնյաները, ովքեր ուղղակիորեն ներգրավված են Հայաստանի հետ հարաբերություններում, բավական լավ տեղեկացված են։ Մի օրինակ բերեմ, հայտնի անձի վերջին հակաեկեղեցական գրառումներից մեկը բավական լայն տարածում էր գտել Եվրոպայում, մեր շատ գործընկերներ դա համարում էին խայտառակություն՝ չկարողանալով հասկանալ, թե ինչպես կարող է մի երկրի ղեկավարը, որը երկրի նման արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերների է դիմագրավում, կարող է եկեղեցականների հասցեին նման գրառումներ անել և ընդհանրապես պայքարի դաշտ բացել եկեղեցականների նկատմամբ»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։