Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Երակարաժամյա բանակցությունները, այդ թվում՝ դեմ առ դեմ ձեւաչափով՝ Փաշինյանը եւ Ալիեւը, ընդգրկել են անդրկովկասյան երկու հանրապետությունների միջեւ հարաբերոթյունների կարգավորման ներկայիս օրակարգի հարցերի ամբողջ շրջանակը: Դա արդեն լիովին համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին վերջին խոչընդոտների վերացման քննարկումն է, միջպետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների շարունակումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Կարելի է ենթադրել՝ հենց տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացմանը կողմերն առաջնահերթ ուշադրություն են դարձրել Աբու Դաբիում, թեեւ պաշտոնական մամլո հաղորդագրությունները «լռության են մատնում» այդ թեման:
Հանդիպմանը նախորդել էին ԶԼՄ-ների հրապարակումները Թրամփի վարչակազմի կողմից արված «կոնկրետ առաջարկի» մասին՝ կապված Ադրբեջանի արեւմտյան շրջաններից դեպի Հայաստանի տարածքով Նախիջեւանի իր էքսկլավ տրանսպորտային երթուղու գործարկման հետ: Այն, ինչը Բաքուն նախանձելի համառությամբ անվանում է «Զանգեզուրի միջանցք», սիկ Երեւանը ոչ պակաս համառությամբ մերժում է «միջանցքի» նման տերմինաբանությունն ու արտատարածքային բնույթը: Ավելի վաղ մամուլում հայտնված «ինսայդի» համաձայն՝ Միացյալ Նահանգներն առաջարկել է ապահովել մարդկանց տեղափոխման եւ բեռների փոխադրման անդրսահմանային ճանապարհի անմիջական աշխատանքն ամերիկյան մասնավոր ընկերության ուժերով: «Միջանցիկ» զարկերակի փոխանցումը ԱՄՆ առեւտրային ընկերությանը Երեւանի եւ Բաքվի պաշտոնյաները ոչ հաստատում են, ոչ էլ հերքում: Իսկ ամերիկյան պետքարուղարությունում, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումներին, առայժմ մի կողմ են թողնում հայտարարություններն այդ մասին, եւ որ իրենք «այս պահին ոչինչ չունեն հայտնելու այդ հարցի վերաբերյալ»:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային հարցին՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի ստորագրման ժամկետների որոշմանը, հուլիսի 10-ին Էմիրատական մայրաքաղաքում կայացած բանակցությունները հստակություն չեն մտցրել: Ադրբեջանական մամուլում նախօրեին հիշատակումներ են եղել խաղաղության պայմանագրի նախաստորագրման հնարավորության մասին։ Դրա նախնական ստորագրման իմաստը լիովին հասկանալի չէ, առաջին հերթին իրավական տեսանկյունից։ Ի դեպ, եթե նախաստորագրումը վիճակված է տեղի ունենալ, ապա քաղաքական նկատառումներն ակնհայտորեն կգերակշռեն նման որոշման միջազգային-իրավական նպատակահարմարությունից։
Դրանում առաջին հերթին շահագրգռված է Երեւանը, խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, թեկուզ ոչ լիարժեք, Փաշինյանը կստանա իր համար կարեւոր հաստատումներ Բաքվի հետ խաղաղության հաստատման որդեգրած կուրսի հաջողության մասին։ Կարեւոր են առաջին հերթին խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում ընտրողների հետ նրա առաջիկա շփումների լույսի ներքո, որոնց մեկ տարուց էլ քիչ է մնացել: Թե ինչ կցանկանա նման «զիջման» դիմաց Ալիեւը ձեռք բերել հայ-ադրբեջանական կարգավորման հարակից ուղիներում, դժվար է ենթադրել: Ակնհայտ է միայն՝ Ադրբեջանի առաջնորդի կողմից ցանկություններն անպայման կլինեն։
Աբու Դաբիի հանդիպումն, ընդհանուր առմամբ, հաստատել է խաղաղ գործընթացի արագացման նկատմամբ ալիեւի անհաշտ վերաբերմունքը։ Նա ոչ մի տեղ չի շտապում, ի տարբերություն նիկոլի։ դրան ներքաղաքական լուրջ հաղթաթուղթ է պետք 2026 թ-ի հունիսի 7-ին իր համար կարեւորագույն ընտրություններից առաջ: Իսկ Բաքվում նախընտրում են համոզվել՝ հարեւան երկրի վարչապետը կարող է իշխանության ղեկին մնալ առաջիկա ընտրարշավի արդյունքում: Եվ միայն Հայաստանի կառաարության ղեկավարի պաշտոնում Փաշինյանի հնարավոր վերարտադրությունից հետո սկսել առարկայական խոսակցություն խաղաղության կնքման ժամկետների եւ վայրի մասին:
Երեւանում որոշ դիտորդներ ենթադրում են՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրման շուրջ «գործարքի» հիմքը կարող է ստանալ հետեւյալ տեսքը: Հայաստանը «պարտավորություն կստանձնի» փոփոխություններ կատարել իր սահմանադրության մեջ, որտեղ, ըստ ադրբջանական ղեկավարության պնդման, տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, իսկ նախապես ստորագրված միջպետական փաստաթուղթն ուժի մեջ կմտնի արդեն հարեւան հանրապետության նոր Հիմնական օրենքի ընդունումից կամ գործող հայկական Սահմանադրության տեքստում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:
Իհարկե, խաղաղության պայմանագրի ամբղջական ուժի մեջ մտնելուն պետք է նախորդեն նաեւ ներքին իրավական ընթացակարգերը՝ ներառյալ դրա վավերացումը երկու հանրապետությունների խորհրդարանների կողմից: Ահա միայն պատմական փաստաթղթի վավերացման առաքելությունը, ամենայն հավանականությամբ, կընկնի արդեն Հայաստանի հաջորդ գումարման Ազգային ժողովին։ Իսկ թե ինչպիսին կլինի երկրի օրենսդիր մարմնի նոր կազմը եւ կկարողանա՞ արդյոք այժմ իշխող կուսակցությունը պահպնել գերիշխանությունը խորհրդարանում, կախված է դրա առաջնորդ Փաշինյանից: «Սահմանադրական փոխզիջման» սխեման բավականին բարդ է թվում, բայց չպետք է բացառել դրա գործնական իրականացումը: Չափազանց մեծ է Փաշինյանի՝ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ իր հռչակած «խաղաղության դարաշրջանի» ճանապարհին շոշափելի առաջընթաց գրանցելու ձգտումը: Իսկ ալիեւը վճռականորեն շահագրգռված չէ Հայաստանում «ռեւանշիստական ուժերի» վերադարձով: Այստեղ երկու երկրների առաջնորդների շահերը օրգանապես համընկնում են, բայց դա ամենեւին չի նշանակում, որ նրանք հեշտությամբ կհասնեն փոխըմբռնման: Առավել եւս, երբ նրանք ստիպված են որոշումներ կայացնել Հարավային Կովկասի արտաքին պարագծում իրադարձությունների խիստ դինամիկ զարգացման դեպքում։
Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի երկխոսությունը «ճոճանակի» տեսք է ստանում՝ մի «ծայրահեղությունից» մյուսը սահելով: Եվրոպան, որին «տարբեր արագություններով», բայց, այնուամենայնիվ, միաժամանակ ձգում են եւ Երեւանը եւ Բաքուն (գազի մատակարարումները եւ եմ հիմնական ներդրումը Ադրբեջանի պետբյուջեի եկամտային մասում), ներքաշվելու է Ռուսաստանի հետ փաստացի անշրջելի առճակատման մեջ:
Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները վերջին շաբաթներին ծանր ժամանակներ են ապրում: Հայ-ռուսական հարաբերություններում փոխադարձ կասկածամտությունն արդեն առաջին տարին չէ, որ զարգանում է, դրա հաղթահարման ուղիները, ցավոք, տեսանելի հեռանկարում չեն նկատվում: Առկա է հակասությունների պահպանվող հանգույց ինչպես հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի ներսում, այնպես էլ Անդրկովկասի արտաքին ճակատներում: Իսկ դա ակնհայտորեն չի նպաստում Երեւանի եւ Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման նույն հարցում արագ հանգուցալուծմանը: Այսպես թե այնպես, Ռուսաստանը հավտարիմ է մնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկար սպասված խաղաղության հաստատման բացարձակ բարյացակամ մոտեցմանը, նըդ որում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում: Նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունում հիշեցրել են՝ «բազմիցս տարբեր մակարդակներով ասել են, որ մենք կողջունենք խաղաղ պայմանագրի ստորագրման շուտափույթ ելքը»: Նման պայմանագրի ստորագրումը շատ կարեւոր գործոն կդառնա, որը թույլ կտա տարածաշրջանում ավելացնել կանխատեսելիություն, կայունություն եւ խաղաղություն: Մոսկվան լիովին աջակցում է այդ գործընթացին, ընդգծել են Կրեմլում:
Աղբյուրը՝ eadaily.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի