կարևոր
847 դիտում, 17 ժամ առաջ - 2025-07-11 16:23
Հասարակություն

ՈՒՂԻՂ․ Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը

ՈՒՂԻՂ․ Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված և վերաբացված գործով։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին 2008թ․ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց գործը։

Վճռաբեկ դատարանը բեկանել էր գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:

Հիշեցնենք, որ դատավորը «նախկին» ՔՊ-ական, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով 2018թ․ պատգամավորի թեկնածություն առաջադրված Սարգիս Պետրոսյանն է։

Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։