Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Դրանից մեկ օր առաջ դա սոցցանցում մեկ այլ գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Վաղարշապատ քաղաքում, որտեղ գտնվւոմ է Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իրավապահների համար «փակ տարածքներ չպետք է լինեն»: Մայիսի վերջին Հայաստանի վարչապետը կաթողիկոսից պահանջեց հեռանալ գահից, իսկ հուլիսի 3-ին հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարի արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Այնուհետեւ Երեւանում ձերբակալվեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը մեղադրվում էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեջ, եւ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որն իբր ահաբեկչություններ էր ծրագրել եւ տապալել դրան:
Անդրադառնալով վարչապետի նոր կոչերին՝ կալանավորված արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանները դրան մեղադրել են իրավապահ մարմինների գործողությունների վրա ազդելու փորձի մեջ: Դրա հարձակումն իր ընդդիմախոսների վրա ծավալվում է միաժամանակ մի քանի ճակատներում։
Հուլիսի 8-ին, ուժայինները ներխուժել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխամասային։ Հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել նաեւ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու տանը խուզարկություն կատարելու մասին: Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որը թույլ է տալիս ազգայնացնել Սամվել Կարապետյանի ընկերությունը:
Փաշինյանի հակառակորդները զգալի կորուստներ են կրում նաեւ Հայաստանի խորհրդարանում ծավալված մարտերում։
Հուլիսի 7-ին, փակ գաղտնի քվեարկության ընթացքում, պատգամավորները պաշտպանել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին եւ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը: Խորհրդարանում քվեարկությունն անցկացվել է Գլխավոր դատախազւթյան՝ Օհանյանի եւ Մինասյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելու միջնորդությամբ դիմումից հետո: Գլխավոր դատախազությունը պաշտպանութայն նախկին նախարարին մեղադրում է Գեղարքունիքի մարզում 2016ին հատուկ պահպանվող տարածքում առանձնատուն կառուցած հողատարածքի ապօրինի յուրացման մեջ: Արծվիկ Մինասյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016-2018 թվականներին լինելով բնապահպանության նախարար՝ գործողություններ չի ձեռնարկել Օհանյանի թույլ տված չարաշահումները վերացնելու ուղղությամբ: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտնի է որպես ղարաբաղյան հակամարտության ժամանակ խորը էշելոնացված պաշտպանական համակարգի ստեղծող, որը տարիներ շարունակ համարվել է անառիկ եւ ստացել «Օհանյանի գիծ» անվանումը, սակայն ադրբեջանական բանակի կողմից ճեղքվել է 2020 թ-ի աշնանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ:
Հուլիսի 8-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամի՝ Արթուր Սարգսյանին քրեական հետապնդման համար անձեռնմխեիոությունից զրկելու հարցի քննարկումը վերածվեց ծեծկռտուքի՝ թիկնազորի աշխատակիցների, պատգամավորների եւ նրանց օգնականների մասնակցությամբ։
Հարձակման դրդապատճառները մնում են չպարզված, սակայն իր ելույթի ժամանակ դեռեւս անձեռնմխելիությունից չզրկված պատգամավոր Սարգսյանը հայտնել է, որ ինքը քայլում է գլուխը հպարտ բարձրացրած եւ «Արցախը չի հանձնել»: Կռվողներին բաժանելու համար դահլիճ են ներխուժել անվտանգության տասնյակ աշխատակիցներ, որից հետո խորհրդարանի նիստի ժամանակ ընդմիջում է հայտարարվել։ Արթուր Սարգսյանը ֆիգուրանտ է դարձել «իշխանությունը զավթելու ձորձի» գործով, որով ավելի վաղ ձերբակալվել էին 16 ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Հաշվեհարդար տեսնելով իր թշնամիների հետ՝ Փաշինյանը չի նահանջում նոր սահմանադրություն ընդունելու պլաններից
Հուլիսի 5-ին, նշվող անկախ հայկական պետության մայր օրենքի 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի վարչապետը հայտնել է՝ երկրին անհրաժեշտ է Սահմանադրություն, որին կողմ կքվեարկեն նրա քաաքացիները: Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995ի հուլիսի 5-ին, որից հետո այն փոփոխվել է երկու անգամ՝ 2005 եւ 2015 թվականներին: 2015 թ-ի բարեփոխումների արդյունքում երկիրը կիսանախագահականից անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձեւի։ 2024 թ-ի հունվարին Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, «որը կապահովի երկրի կենսունակութոեւնն աշխարհաքաղաքական նոր պայմաններում»։ Ավելի ուշ նա հստակեցրել ՝է անկախության հռչակագրի դրույթները, որոնք ընկած են գործող հայկական Սահմանադրության հիմքում, երկրին սպառնում են նոր պատերազմով: Երեւանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանը պնդում է՝ Հայաստանը ուղղումներ կատարի երկրի Սահմանադրության մեջ՝ պատճառաբանելով, որ դրա ներկայիս տարբերակում Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու ուղղակի կոչեր կան։
Ալիեւի խոսքով՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության կարող է հասնել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո: «Մենք ակնկալում ենք՝ Հայաստանը կփոփոխի իր սահմանադրությունը, որը դեռևս պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ դրույթներ», - հուլիսի 8-ին սլովակական Hospodarske novinyին տված հարցազրույցում հիշեցրել է ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
Սերգեյ Ստրոկան
Աղբյուրը՝ kommersant.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի