Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից օրերս ազատված Խաչիկ Աբաջյանը գրում է.
«Եթե նվաստանալ, ապա մինչև վերջ,
եթե իջնել, ապա մինչև անհատակ անդունդի խորքը.
Ինչպես ավելի վաղ ասում էի, ԵՊՀ ռեկտորը Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից ազատել է նաև Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին: ԵՊՀ կայքում արդեն տեղադրված է դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով հայտարարված մրցույթի հայտարարությունը:
Իսկ ինչո՞ւ է հեռացրել, ի՞նչ հիմքով: Հարցը պետք է հռետորական լինի: Սա էլ «չեն ուզել, ստիպել են»:
Եթե որևէ մեկը կփորձի ասել, որ «ժամկետն է լրացել» կամ այլ մտացածին պատասխան, ապա պատրաստ եմ հանրային բանավեճի ժամանակ ապացուցել, որ նա ստախոս է:
Ի դեպ, այստեղ ևս խախտումներն ակնհայտ են: ԵՊՀ կանոնադրությունը և դեկանների ընտրության ընթացակարգը պահանջում են դեկանի թափուր պաշտոնի մրցույթը հայտարարել ժամկետի ավարտից երկու ամիս առաջ, իսկ այդ ընթացքում դեկանը պաշտոնավարում է մինչև ժամկետի ավարտը: Այս դեպքում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանը ծանուցում է ստացել և ազատվել աշխատանքից: 2020 թվականից սկսած՝ որպես Հոգաբարձուների խորհրդի և Գիտական խորհրդի անդամ, քաջատեղյակ եմ գործընթացի բոլոր մանրամասներին և պիտի ասեմ, որ որևէ դեկան մրցույթի ընթացքում ծանուցմամբ չի ազատվել աշխատանքից:
Ավելի զավեշտալի է այն, որ չի եղել որևէ նիստ, որտեղ ԵՊՀ ռեկտորը իր շնորհակալությունը չհայտնի Սրբազան հորը հերթական ներդրումը բերելու, իր կապերն օգտագործելով՝ ԵՊՀ հեղինակության բարձրացմանը նպաստելու, նոր համագործակցություններ հաստատելու, այս կամ այն խնդիրը լուծելու համար:
Սա բարոյական վախճան է: Ստիպում են ազատել մի մարդու, ում ղեկավարությամբ երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ ռեկտորը (մինչ ռեկտոր դառնալը և հիմա էլ նա շարունակում է հանդիսանալ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս), ում մասին մշտապես խոսել է ակնածանքով, շնորհակալական խոսքերով:
Կամակատար լինելն այս տեսքն ունի:
Հ.գ. Տեսնենք հաջորդն ով է»։
Հիշեցնենք՝ օրերս ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեններ Խաչիկ Աբաջյանը և Էդուարդ Գալստյանը ևս ազատվել են աշխատանքից։