Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Մեր ընկերների բնակարաններից հայտնաբերել են բացառապես օրինական իրեր․ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի Երևանի վարչության մոտ տեղի է ունեցել ՀՅԴ երիտասարդների ակցիան կապված նախորդ օրերի ապօրինի ձերբակալությունների հետ։
Նշենք, որ երիտասարդները ակցիա էին կազմակերպել ի նշան բողոքի, որ «սթրայքբոլ» խաղի սիրահար 18-ամյա Անդրանիկ Չամիչյանին կալանավորել են՝ նշված խաղի դետալներից նրա մոտ հայտնաբերելու համար։
Երիտասարդները ՔԿ են բերել նշված խաղի համար նախատեսված աքսեսուարներ, ինչպես նաև շապիկներ, որոնց վրա գրված է ՀՅԴ պատմական կարգախոսը՝ «Մահ կամ ազատություն»։ Նրանք ընդգծում են, որ այդ կարգախոսը շուրջ 130 տարվա պատմություն ունի և մաս է կազմում իրենց գաղափարական ժառանգության։
Ի նշան բողոքի ՀՅԴ երիտասարդները խաղալիք հրացաններ և ջրային ատրճանակներ թողեցին ՔԿ-ի առջև։
Մանրամասն՝ տեսանյութում։