կարևոր
628 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-12 18:14
Հասարակություն

«Բանակցությունների արդյունքում կարող է պլան փոխվել»․ հավաքից հետո՝ երթ և նստացույց անելու արցախցիների առաջարկը մերժել են

Ազատության հրապարակում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնությամբ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների հանրահավաք է կազմակերպվել։ «Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները»,- հայտնել են կազմակերպիչները։

Նշենք՝ հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։

«Այնուամենայնիվ, հանրահավաքի ընթացքում մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները՝ ոստիկանության հետ համագործակցաբար մեր խաղաղ երթն իրականացնելու և իրավունքները պաշտպանելու համար»,- ասում են կազմակերպիչները։