Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվերով TNS opinion-ը հարցում է անցկացրել «Պատկերը նախագահական ընտրություններից առաջ» թեմայով և պարզել, որ հայաստանցիները ընտրություններին լուրջ են վերաբերվում` չնայած գործող նախագահի հստակ առաջատար լինելուն:
Հարցումն իրականացվել է 2013թ. հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: 1607 դեմ առ դեմ հարցազրույցներ են անցկացվել բոլոր 10 մարզերում և Երևանի 12 համայնքներում:
Հարցվածների 69%-ը հաստատ որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին: Հարցումն իրականացրած կազմակերպության ներկայացուցիչների խոսքով` այս ցուցանիշը թերևս անակնկալ էր իրենց համար, քանի որ խորհրդարանական ուժերից երեքը չառաջադրեցին կամ չաջակցեցին որևէ թեկնածուի:
Հարցման արդյունքների համաձայն` գործող նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է քարոզարշավը 68,6% վավեր քվեներով, Րաֆֆի Հովհաննիսյանը` 20,8%, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը` 5-ական %, մյուս թեկնածուներն անծանոթ են հարցվածներին և բոլորը միասին ստացել են 1,5%-ից պակաս:
«Եթե առաջիկա կիրակի տեղի ունենան նախագահական ընտրություններ, ո՞ւմ կտաք Ձեր ձայնը» հարցին բնակչության 44%-ը պատասխանել է` Սերժ Սարգսյանին, իսկ 13,3%-ը` Րաֆֆի Հովհաննիսյանին: Հարցվածների 19 %-ը երբեք չի քվեարկի Սերժ Սարգսյանի օգտին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին չի քվեարկի 11%-ը: Վարդան Սեդրակյանին երբեք ձայն չի տա 38%-ը, իսկ Հրանտ Բագրատյանին` 37%-ը:
Հատկանշական է, որ «Համեմատելով 5 տարի առաջվա հետ` Ձեր կարծիքով` Հայաստանում ընդհանուր իրավիճակը» հարցի պատասխանների թվում չի նշվել «մնացել է նույնը» տարբերակը, ուստի հարցումն իրականացնողները ստացել են հետեւյալ պատասխանները` 23%-ը կարծում է, որ վիճակը զգալիորեն վատացել է, իսկ 41%-ը` մասամբ լավացել է:
ՀՀ նախագահի վերջին 5 տարվա գործունեության գնահատականը գյուղերում բավականին բարձր է: «Միանշանակ լավ է» պատասխանը տվել է գյուղացիների 22 %-ը: Նույն կարծիքին է, սակայն, բարձրագույն կրթություն ունեցող բնակիչների ընդամենը 10%-ը: Իսկ հարցվածների 17%-ը համարում է, որ շատ վատ է:
Քաղաքական գործիչներից առավել լավ են տեղեկացված հատկապես Սերժ Սարգսյանի մասին, ով ստացել է ձայների 42%-ը, 2-րդ-ը Րաֆֆի Հովհաննիսյանն է` 32%-ով, 3-րդ-ը` Գագիկ Ծառուկյանը:
Պարզվում է` մեր հասարակությունն ավելի տեղեկացված է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից` 18%, քան 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից` 14%: Իսկ, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին տեղեկացված է հարցվածների ընդամենը 2 %-ը: