Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեցին լրագրողների հետ:
Փաշինյանը նշեց, որ Թրյուդոյի հետ բանակցություններ են վարել, և հույս ունի, որ հայ-կանադական հարաբերություններում պատմական զարգացումներ կլինեն:
«Մեր բանակցությունները երեկվանից էին սկսվել, երբ դեմ առ դեմ հանդիպում տեղի ունեցավ Թրյուդոյի հետ: Բազմաթիվ հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանուր պատկերացումներ, ավելին՝ նա լավ տեղեկացված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, և ուրախ ենք, որ ունենք Թրյուդոյի նման հեղինակավոր քաղաքական գործչի աջակցությունը: Հայաստան-Կանադա հարաբերություններում մենք ունենք ձևավորված լավ մթնոլորտ, և մենք խնդիր ձևակերպեցինք՝ լավ մթնոլորտը վերածել լավ գործերի: Հայ-կանադական հարաբերությունները փայլուն են»,- ասաց Փաշինյանը:
Նա հույս ունի, որ հայ-կանադական շփումները կոնկրետ արդյունք կբերեն քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի ամրապնդման համար:
Կանադայի վարչապետն էլ նշեց, որ Հայաստանում արտակարգ ընդունելության է արժանացել, իսկ հայ-կանադական բարեկամությունն էլ ավելի ամրապնդվեց այս շաբաթվա ընթացքում: Կանադայի վարչապետի գնահատմամբ՝ հայ-կանադական ընդհանուր արժեքները հիմնված են հարգանքի և բարեկամության վրա:
Թրյուդոյի խոսքով՝ հայ-կանադական հարաբերությունների ամրապնդումը կարևոր է նաև սփյուռքահայ համայնքի համար, քանի որ նրանք երկու երկրների կենտրոնում են: Կանադայի վարչապետը նշեց, որ Կանադայում 60 000 հայ կա, որոնք հարստացնում են Կանադայի համայնապատկերը: «Ձեր համայնքն ապացուցում է այն փաստը, որ բազմազանությունն իսկապես Կանադայի ուժեղ կողմերից մեկն է: Մենք ընդունում են Կանադա այցելողներին ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում ընդունեցին Սիրիայի քաղաքացիներին: Կանադայի հայերը մեր ընդհանուր պատմությունն են գրում: Մեր երկու երկրների հարաբերությունները շատ ավելի խոր արմատներ ունեն, քան երկու երկրների առաջնորդների հարաբերությունները»,- ասաց Թրյուդոն:
Նրա խոսքով՝ Փաշինյանի հետ քննարկել են նաև հայ-կանադական հարաբերությունների ապագան և որոշել դյուրացնել երկու երկրներ ճամփորդողների խնդիրները: «Կանադայից Հայաստան հասնելու համար 21 ժամ է պահանջվում, և մենք պետք է այնպես անենք, որպեսզի ավելի դյուրացնենք ճամփորդելու հարցը: Քննարկել ենք երկկողմանի հնարավոր համաձայնագիր ունենալու հարցը, որպեսզի դյուրացնենք թռիչքները»,- ասաց Կանադայի վարչապետը: