|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու պայմաններում ընտանիքի վերամիավորման նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 4, իսկ Հայաստանից Արցախ՝ 1 մարդ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով այսօր Հայաստան է տեղափոխվել 4 մարդ, և մեկը՝ հակառակ ուղղությամբ»,- ասել է Ամատունին։
ԿԽՄԿ-ի մեքենաներով նաև որոշակի քանակությամբ դեղորայք է տեղափոխվել Արցախ: