|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հանդես կգա «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված համերգով: Երեկոն կանցկացվի Կամերային երաժշտության տանը hոկտեմբերի 11-ին` ժամը 19:00: Համույթը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում կներկայացվեն հայրենասիրական, հայկական ժողովրդական երգեր:
«Նեմեսիս»-ը գործողություն էր, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին։ Այն կազմակերպել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: «Նեմեսիս» է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով: