Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 25-ը Գյումրու «Շիրվանյան» երիտասարդական կենտրոնում յուրահատուկ օր էր. կենտրոնի կամավորները և շահառուները երկար էին սպասել «Նեմեսիս» միջոցառմանը, և նշված օրը կենտրոնը կամավորների և շահառուների համար կազմակերպել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության 100-ամյակին։
«Նեմսեսիս» գործողությունը հայկական գենի արթնացումն էր, արդարության ծարավի դրսևորումը, որը, որպես ծրագիր, հաստատվեց 1919 թվականին ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում:
Նեմեսիսը հունական դիցարանի վրեժի թևավոր աստվածուհին էր, որը պատժում էր նրանց, ովքեր խախտում էին բարոյական և հասարակական նորմերը։
«Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնի անդամներն էին Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան, գործողության ղեկավար), Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը։ Ծրագրի շրջանակներում առանձնացվեց Հայոց ցեղասպանության մեղավորների 650 անուն, որոնցից 41-ը՝ գլխավոր անուններ, որոնց թվում էին նաև հայ դավաճանների անունները։
Ծրագրում համար մեկը (Number One)՝ Թալեաթ փաշայի անունն էր, որի դատավճիռն ի կատար ածեց Սողոմոն Թեհլերյանը՝ 1921 թ. մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում։ Մինչ այդ՝ Թեհլերյանը պատժել էր դավաճան Հարություն Մկրտչյանին (Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար)։
«Նեմեսիս»-ը խիստ գաղտնի ծրագիր էր, և մինչև օրս էլ գործողությունների շատ մանրամասներ գաղտնի են պահվում։
Այսօր ավելի քան կարևոր է, որ մեր սերունդներն իմանան «Նեմեսիսի» մասին և հիշեցնեն աշխարհին, որ «Նեմեսիսը» աշխարհի փակ ակաջները բացելուն միտված գործողություն էր։
Խաղի ավարտին բոլոր մասնակիցները միասին կատարեցին խորհրդանշական «Գինի լից» երգը։
Պատրաստեց Սեդա Ոսկանյանը (ք. Գյումրի)