Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի կալանքի հարցի քննությունը: Ըստ մեր աղբյուրների, քանի որ գործը հարուցված է միայն զենքի մասով, բավականին ծանր առողջական վիճակում գտնվող Մանվելի հարազատներն ու փաստաբանները հույս են ունեցել, որ գրավի դիմաց նրա կալանքը կփոխարինվի երկրից չբացակայելու ստորագրությամբ, սակայն քննիչը հանդես է եկել կալանքը երկարացնելու միջնորդությամբ, որը բավարարվել է:
Բանն այն է, որ իրավապահները ոչ միայն ցանկանում են ցուցմունք կորզել Մանվել Գրիգորյանից՝ Քոչարյանի մասով, այլեւ ընտրություններն են՝ Էջմիածնի քաղաքապետի եւ ԵԿՄ նախագահի: Չեն ցանկանում, որ գեներալն ազատության մեջ լինի այդ ժամանակ:
Իշխանությունները փորձում են ՔՊ ներկայացուցիչ Դիանա Գասպարյանին՝ քաղաքապետ, Սասուն Միքայելյանին՝ ԵԿՄ նախագահ դարձնել, որից հետո, ըստ մեր աղբյուրների, արդեն հնարավոր է Մանվելին բաց թողնել:
Սակայն խնդրում եւս մեկ նրբություն կա. վերջին շրջանում Փաշինյան-Սասուն լարված հարաբերությունները թույլ չեն տալիս, որ հարցը վերջնական լուծում ստանա, երկրապահների մի ստվար մասն էլ չի ցանկանում, որ Սասունը դառնա ԵԿՄ նախագահ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: