|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Քաղաքացի Լևոն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Լևոն Մ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը սպառնալիքի, խաբելու և համոզելու միջոցով իրենից կորզել է եղբորը մեղադրող, իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: Կատարվում է նախաքննություն: