|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գողություն կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Ե.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Ե.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 8:00-ին, ինքը, ընկերը և ևս երկու անձինք գողության կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ հիշյալ աշխատակիցները իրենցից խոստովանական ցուցմունքներ են կորզել բռնությունների և սպառնալիքների ազդեցության տակ:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: