Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան ժամանողների թիվն ավելացել է, Հայաստանից մեկնողներինը` ցավոք, նույնպես:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ 2014-ի առաջին կիսամյակում Հայաստան ժամանողների թիվը կազմել է 1 067 000, որը, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 145 000-ով ավելի է:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից մեկնողների թիվը 1 078 200-ն է, որը 62 000-ով ավելի է, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում:
«Հայաստան ժամանածների թիվը 2008-2013 թթ. աճ է արձանագրել, սակայն, դրան զուգահեռ, մեկնումների ծավալը մոտ 1 մլն 100 հազարով ավելացել է: Ստացվում է` մեկնումները գերազանցել են ժամանումները: Արտաքին միգրացիան հիմնականում եղել է և շարունակում է լինել դեպի Ռուսաստան: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` արտաքին միգրանտների թիվը վերջին չորս տարվա ընթացքում կազմել է 115 000 մարդ»,- ասաց Կույումջյանը: