կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-09 14:37
Աշխարհ

World Economic Outlook-ը Հայաստանում ընթացիկ տարում սպասում է 6% իրական տնտեսական աճ

World Economic Outlook-ը Հայաստանում ընթացիկ տարում սպասում է 6% իրական տնտեսական աճ

Արժույթի միջազգային հիմնադրամը ներկայացրել է World Economic Outlook-ի հոկտեմբերյան զեկույցը:

Ըստ IMF-ի` զեկույցը կազմվել է այդ կառույցի անդամ պետությունների տնտեսություններում, ինչպես նաև միջազգային ֆինանսական շուկաներում, համաշխարհային տնտեսական համակարգում տեղի ունեցող զարգացումների հիման վրա:

Զեկույցի տվյալներով` Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2018 թվականին կկազմի 6%, հաջորդ տարի՝ 4.8%, իսկ գնաճի կանխատեսումները այդ տարվա համար 3% է, իսկ հաջորդ տարվա համար` 4.4%:

Ապրիլի տվյալներով` 2018-ի համար ՀՆԱ իրական աճը կանխատեսվում էր 3.4%-ի սահմաններում, իսկ այժմ կանխատեսումների վերանայումից հետո ԱՄՀ-ն Հայաստանում ընթացիկ տարում սպասում է 6% իրական տնտեսական աճ: 

Զեկույցի հեղինակների համոզմամբ` 2018-2019թթ. համաշխարհային տնտեսական աճը կկազմի 3.7%, ինչը 0.2%-ով պակաս է ԱՄՀ-ի մասնագետների ապրիլյան կանխատեսումից: 

Մասնագետների կանխատեսմամբ՝ համաշխարհային տնտեսական աճը մինչև 2022թ. կշարունակի նվազել: