Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Նախ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնադրամի կանոնադրության մեջ, այնուհետև քննարկել ու հաստատել է հիմնադրամի 2016-2017 թվականների տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, հիմնադրամի հաճախորդ ընկերություններում անցկացված 2016թ-2017թ. մոնիտորինգի ամփոփ արդյունքների հաշվետվությունը, հիմնադրամի 2016թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունը, հիմնադրամի 2016-2017թթ. բյուջեների կատարողականները:
Զեկուցվել է, որ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից 2017 թ. ընթացքում իրականացվել է 4 ներդրումային ծրագրի համաֆինանսավորում՝ 500 մլն դրամի չափով: Ծրագրերն իրականացվել են գյուղմթերքի վերամշակման, ձկնարտադրության և ստվարաթղթղի արտադրության ոլորտներում:
Խորհուդը հաստատել է նաև Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2018թ. տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է ընթացիկ տարում իրականացնել 600 մլն դրամի համաֆինանսավորում՝ 4 ընկերությունների զարգացման ծրագրերում:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող այլ հարցեր: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է քննարկել և առաջիկայում այդ ուղղությամբ ներկայացնել համապատասխան առաջարկություններ: