Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործարար Սիլվա Համբարձումյանը Հատուկ քննչական ծառայություն հոկտեմբերի 7-ին կանչվել է հարցաքննության որպես կասկածյալ, այնուհետև դարձել է վկա։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Համբարձումյանն ասաց, որ ՀՔԾ կանչվել է Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում, ճիշտ նույն օրը, երբ ձերբակալվեց գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը։
Նա տեղեկացրեց, որ գումարի կանխիկացում և փոխանցում է ունեցել, ինչն էլ հիմք է դարձել, որ իրեն կանչեն նախաքննական մարմին` որպես կասկածյալ։ Գումարի շրջանառության մասին տվյալները, ըստ Համբարձումյանի, բանկն է հայտնել իրավապահ մարմիններին։
«Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում եմ կանչվել նախաքննական մարմին։ Տվել եմ ստորագրություն, որ մանրամասներ չեմ հայտնի, բայց իմ անունը ինձ համար կարևոր է, ու ես պիտի մաքուր դուրս գամ էս ամենից։ Մի քանի օրից կտամ ասուլիս, մանրամասն կներկայացնեմ»,- ասաց Համբարձումյանը։
Նա տեղեկացրեց, որ Մայրապետյանին ձերբակալելու օրը ինքը ՀՔԾ-ում առերեսում է ունեցել նրա հետ։ Մեր հարցին, թե գումարային փոխանցումները Մայրապետյանի՞ն են կատարվե,լ և, ընդհանրապես, ի՞նչ կապ ունի դա Մարտի 1-ի դեպքերի հետ, Համբարձումյանը պատասխանեց. «Դե գիտեք, ինչ-որ վճարումներ են արվել կրակողներին, այդ խնդիրն է։ Ես այդ հարցում մաքուր եմ, պարզապես, ես այդ օրերին ունեցել եմ կանխիկացում ու փոխանցում, որն արել եմ Մայրապետյանին»։
Փորձեցինք հստակեցնել՝ գուցե կոռուպցիոն քրեական գործի մասին է խոսքը, Սիլվա Համբարձումյանը արձագանքեց. «Դե հիմա ես չգիտեմ՝ կոռուպցիա՞ է, թե՞ Մարտի 1: Անկեղծ ասած` չեմ կարող ասել, մինչև մի բան վերջնական չիմանանք»։
Մեր մյուս հարցին, թե ի՞նքն է նախաքննական մարմնին հայտնել Մայրապետյանի մասին, Համբարձումյանը պատասխանեց. «Նրանից հետո է իմ անունը հայտնվել նախաքննության մոտ։ Նրա հաշիվները ստուգելուց են ինձ կանչել ՀՔԾ։ Եթե փոխանցում չլիներ, ինձ չէին կանչի»։
Հետաքրքրվեցինք նաև՝ հնարավո՞ր է, որ ինքը եղել է միջնորդ Մայրապետյանին գումար փոխանցելու հարցում, Համբարձումյանն ասաց, որ ինքը միջնորդ չի եղել, բայց հրաժարվեց մանրամասներ հայտնել՝ նշելով, որ պարտավորվել է չհրապարակել նախաքննական գաղտնիք։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: