Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ հայտնի գործարար, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությանը պատկանող գույքն հանված է աճուրդի, բայց գնորդ այդպես էլ ի հայտ չի գալիս։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 17-ին հերթական անգամ «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքը հանվել է աճուրդի, և աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։ Հաջորդ կրկնաճուրդը կկայանա հոկտեմբերի 14-ին։ Այս անգամ ընկերության գույքը՝ հիմնականում բեռնատար ավտոմեքենաներ, արդեն կվաճառվեն առանձին-առանձին լոտերով։
Պարզվում է՝ընկերությունն իր գործունեության ընթացքում պարտքեր է կուտակել «Կարին», «Մանանա Գրեյն», «Թալգրիգ» ընկերություններին, ՀՀ ֆինանսների նախարարության Արաբկիրի տարածքային հարկային տեսչությանը, ինչպես նաև՝ «ՎՏԲ Հայաստան» բանկին։ Ի դեպ, Համբարձումյանին պատկանող այդ ընկերությունը զբաղվում էր հացի և խմորեղենի արտադրությամբ ու ժամանակին համարվում էր խոշոր արտադրող»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։