Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր գործարար Սիլվա Համբարձումյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով: Խոսելով գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի դեմ բացված գործի մասին՝ նա նշել էր, որ 2008-ին իր բաժնեմասերի մի մասը վաճառել է արաբներին, և որպեսզի իրեն չխանգարեն, խոշոր գումար է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին: Մայրապետյանը, ըստ Համբարձումյանի, որպես միջնորդ է հանդես եկել:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ Համբարձումյանի ասածը հերյուրանք է՝ սկզբից մինչև վերջ: «Կեղտոտ սուտ է, բնականաբար, նման բան տեղի ունենալ չէր կարող: Մենք դատական գործընթաց ենք սկսելու և պահանջելու ենք, որպեսզի այդ կինը դատարանում պատասխան տա և ներողություն խնդրի իր հայտարարությունների համար: Այն, ինչ այսօր ասել է Համբարձումյանը, սուտ է»,- նշեց նա: