կարևոր
4732 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-29 19:41
Հասարակություն

Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք և միասին կգնանք. ԳՇ պետը՝ լրագրողին

Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք և միասին կգնանք. ԳՇ պետը՝ լրագրողին

«Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք և միասին կգնանք»,- ԱԺ-ում լրագրողների հետ բրիֆինգին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանական ուժերը Ջերմուկի հատվածում հետ չեն քաշվել, երբ նախկինում  ասել էր, որ նրանք հետ են քաշվելու սովի պատճառով։

Երբ լրագրողը կրկնեց հարցը, Ասրյանն ասաց. «Լսիր, տես քեզ ինչ եմ ասում, ինձ մի պարտադրի, թե ես ինչ պատասխան պետք է տամ: Ինձ մի հրահրեք»:

Հիշեցենք, որ դեռևս 2022 թ. սեպտեմբերի 16-ին Ասրյանը հայտարարել էր. «Ջերմուկի մատույցներում գտնվում է մխրճում կատարած միայն մի խումբ՝ կտրված իր ստորաբաժանումներից։ Այն գտնվում է բլրի վրա։ Կենսունակության տեսակետից, եթե 10-12 հոգանոց խմբի ջրի, սննդի սնուցում չլինի, ապա մի քանի օրվա ընթացքում դրանց ռեսուրսները կսպառվեն, ստիպված կլինեն այնտեղից դուրս գալ»։