|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Շուրջ երկու տարի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով կալանավորված ԳՇ ավիացիոն վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի դստերը ազատել են աշխատանքից: Նա աշխատում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանքի տակ գտնվող վարչության նախկին պետի դուստրը ապրիլի 16-ին պետք է կապիտանի կոչում ստանար, սակայն ապրիլի 13-ին լրացել է պայմանագրի ժամկետը, եւ ԱԻՆ նորանշանակ նախարար Կամո Ցուցուլյանը չի ցանկացել պայմանագիրը շարունակել նրա հետ, ՊՆ պաշտոնյայի դստերը ազատել է պաշտոնից՝ անգամ չտալով կապիտանի կոչում: Սա եւս՝ քաղաքական ռեպրեսիաների շարքից:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում