| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երկրում 2018-ի ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին որոշումը. հայտնում է АПА-ն:
Նա նախ նշել է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշումը լիովին համապատասխանում է երկրի Սահմանադրությանը և օրենսդրությանը:
Հասանովի խոսքով` ընտրությունները երկրում նախատեսված էին 2018-ի հոկտեմբերիին, սակայն, մայիսից սկսած, Ադրբեջանում տեղի և միջազգային մակարդակի մի շարք կարևոր միջոցառումներ են նախատեսված, դրանցից շատերը նախատեսվում է անցկացնել տարվա վերջին, ինչը համընկնում է ընտրությունների անցկացման հետ:
Մյուս կողից, ըստ օգնականի, Ադրբեջանում առկա պրակտիկայի համաձայն` բոլոր ընտրություններն անցկացվում են աշնանը: «Հաշվի առնելով համաշխարհային պրակտիկան` ավելի նպատակահարմար է ընտրություններն անցկացնել տարվա տարբեր ամիսներին, այդ թվում` տարվա սկզբին»,- նշել է Հասանովը:
Բացի այդ` Ադրբեջանի նախագահի ընտրությունը 7 տարով ապահովում է նախագահական լիազորությունների կատարումը ֆինանսական տարվա սկզբից: «Դա լրացուցիչ հնարավորություն է ստեղծում սոցիալական և տնտեսական ոլորտներում խնդիրների ավելի արդյունավետ լուծման համար»,- նշել է Ալիևի օգնականը:
2016 թվականի սեպտեմբերին Սահմանադրությունում իրականացված փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահն ընտրվելու է յոթ տարի ժամկետով: