Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր դիրքորոշումը հստակ է՝ կառավարության գործունեության ծրագրին կողմ քվեարկելով՝ մենք պատրաստակամություն ենք հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն՝ 1 տարվա ընթացքում՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելուց հետո, որեւէ բան այս ընթացքում չի փոխվել։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ղեկավար Արսեն Համբարձումյանը։
Դիտարկմանը, որ փոխվել է վարչապետ Փաշինյանի մոտեցումը՝ Նյու–Յորքից նա հայտարարեց, որ կար տրամադրություն ընտրությունները մինչ հաջորդ տարվա հունիս անցկացնել, բայց դրանք պետք է անցկացվեն ավելի վաղ, ԳՄ ղեկավարը պարզաբանեց. «Մեկ տարվա ընթացքում դա նշանակում է՝ ե՛ւ 3 ամիս հետո, ե՛ւ 9 ամիս հետո, ե՛ւ 1 տարի հետո»։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները, Արսեն Համբարձումյանն ասաց. «Ոչ մի խնդիր չենք տեսնում այդ օրակարգով քննարկում ունենալու եւ չենք էլ ունեցել»։
Հիշեցնենք, որ Նյու–Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ խնդրել էր այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ քվեարկել նաեւ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա։ Նա հեղեկացրել էր, որ մտադիր է առաջիկայում բանակցություններ հրավիրել խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:
«Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչեւ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաեւ տնտեսական միջավայրը բարենպաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը»,-հայտարարել էր ՀՀ վարչապետը:
«Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, եւ դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան»,- ընդգծել էր Փաշինյանը: