կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-06 15:03
Աշխարհ

Ռուս լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել АСЕАН միջոցառմանը՝ ջինսերի պատճառով

Ռուս լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել АСЕАН միջոցառմանը՝ ջինսերի պատճառով

АСЕАН միջոցառումը լուսաբանելու նպատակով Մանիլա ժամանած քանի ռուս լրագրողների թույլ չեն տվել ներս մտնել մամուլի կենտրոն, քանի որ նրանց հագին ջինս է եղել։Ավելի վաղ միջոցառման կազմակերպիչները դրեսս-կոդի հետ կապված պահանջներ էին հրապարակել, որում ջինսերի վերաբերյալ վերապահումներ չեն եղել։

«ԶԼՄ ներկայացուցիչներին հիշեցնում ենք՝ հագնվել միջոցառմանը համապատասխան՝ smart casual ոճով, չհագնել ռետինե սպորտային կոշիկներ»,- ասված էր միջոցառման կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։ Լրագրողները ստիպված են եղել ետ վերադառնալ հյուրանց, հագնվել այլ կերպ, որից հետո նրանց թույլ են տվել լուսաբանել միջոցառումը։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ֆիլիպիններում այլ տեսակետ ունեն smart casual հագուստի ոճի հետ կապված, քան ընդունված է աշխարհում։ smart casual-ի ոճը ենթադրում է տաբատներ կամ ջինսեր։