|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԿԸՀ-ն մերժել է ԲՀԿ-ական Ռուբեն Մանուկյանի դիմումն ընդդեմ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի:
Ըստ դիմումատուի Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը նախորդող օրը «Անկախ դիտորդ» կազմակերպության կողմից իրականացված մեդիամոնիտորինգի արդյունքները ներկայացնելն ու ԲՀԿ–ի կողմից կաշառք բաժանելու մասին հայտարարությունը հակաքարոզչություն է և Ընտրական օրենսգրքի խախտում։ Սակայն, ըստ ԿԸՀ որոշման`
«Անկախ դիտորդ» կազմակերպության ու նրա ղեկավարի գործողությունները ոչ թե հակաքարոզչություն են, այլ՝ տեղեկատվության փոխանցում։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, հայտարարեց, որԿԸՀ-ն ամբողջացրել է բոլոր նյութերն ու հանգամանքները, որոնք վերաբերում էին այդ դիմումին և կազմել ԿԸՀ որոշման նախագիծ որով էլ մերժում է դիմումը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների նախորդ` լռության «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցչների ասուլիսի ընթացքում «Անկախ դիտորդի» անդամները` ներկայացնելով քարոզարշավի մոնիտորինգի տվյալները, հայտարարում էին, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել: Նշենք, որ ասուլիսին միջամտեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը` փորձելով հակափաստարկներ բերել: