Փոխարժեքներ
20 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.5938 |
GBP | ⚊ | £ 516.62 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը գրում է․
«2023 թվականի օգոստոսին պատահաբար տեղեկացա, որ հաշիվներիս վրա առկա է 6.000.000 ՀՀ դրամի արգելանք։ Հետո բացահայտեցի, որ ոմն Դանիել Իոաննիսյան իրեն զրպարտված է համարել իմ և Նաիրի Հոխիկյանի կողմից, և մեր 2/ի դեմ հայց է ներկայացրել, յուրաքանչյուրիցս պահանջելով 6.000.000 ՀՀ դրամ։
Ես այդ անձին ճանաչում էի բացառապես դատական պրոցեսի շրջանակներից, իսկ մասնավորապես` հանդիսացել էի Նաիրի Հոխիկյան-ի ներկայացուցիչն ու ունեցել բավարարված, օրինական ուժ ստացած հայց, որի հետևանքով այդ անձը պետք է հրապարակավ ներողություն խնդրեր, հերքեր զրպարտությունն ու տրամադրեր դրամական հատուցում։ Ինձ համար առավել տարօրինակ և անհանգստացնող էր, որ դատարանը բավարարել էր չհիմնավորված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
Բնականաբար` ՀՀ փաստաբանների պալատ-ի արձագանքը չուշացավ, որի համար շնորհակալ եմ պալատին, ի դեմս` Simon Babayan-ի ։
Հայցի ապահովման միջոցը վերացվեց կարճ ժամանակ անց, բայց հետաքրքիրը դեռ առջևում էր, քանի որ հայցադիմումից պարզ դարձավ, որ հայց ներկայացրած անձը իմ կողմից իրեն զրպարտված է համարել զուտ այն հանգամանքից ելնելով, որ ես գիտեմ մի շարք նորմեր, և դա դեռ քիչ է` գիտեմ նաև դրա կիրառման ձևն ու վրա հասնող հետևանքը։
Գրեթե 1 տարի տևած դատավարությունից հետո դատարանը ամբողջությամբ մերժեց իմ դեմ ներկայացրած հայցը, և մասամբ բավարարեց Նաիրի Հոխիկյանի դեմ ներկայացրած հայցը։ Իմ կողմից չհրապարակվեց վճիռը, քանի որ կիսատ գործեր չեմ սիրում, իսկ այդ գործով ես դեռ անելիքներ ունեի։
Ներկայացվեց վերաքննիչ բողոք` Նաիրի Հոխիկյանին վերաբերվող պահանջի բավարարման վերաբերյալ։
2025 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման համաձայն` մերժվեց նաև Հոխիկյանի դեմ ներկայացված հայցը, և հիմա արդեն հանգիստ կարող եմ ասել` հերթական հաղթանակ։
Չգիտեմ` Վճռաբեկ բողոք կներկայացվի`թե ոչ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ վաղ թե ուշ արդարությունը վերականգնվելու հատկություն ունի։
Իսկ այս ամենի շնորհիվ ես ևս մեկ անգամ զգացի իմ իրական ընկերների և անգամ անծանոթ գործընկերների, փաստաբանական համայնքի մեծամասնության անվերապահ աջակցությունը։
Ես մեկ անգամ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր առաջարկեցին իրենց օգնությունը։ Պատասխանս մշտապես նույնն է եղել, և ես ճիշտ էի։
Բոլորիս ցանկանում եմ ողջախոհություն և չափի զգացողություն»։