|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա շարունակում է բացասական վերաբերմունքի արժանանալ:
Ըստ DHA-ի` բազմաթիվ քաղաքական գործիչներ, կուսակցությունների ու խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին:
Միջանկյալ հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես ներկա չի գտնվի Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին:
Թուրքիայի նախագահի պատվին տրվելիք ճաշը բոյկոտելու մասին հայտարարել է նաև Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերը:
Հավելենք, որ չեղարկվել են նաև Էրդողանի պաշտոնական այցի շրջանակներում տեղի թուրքերի հետ նախատեսված դահլիճային հանդիպումները: