կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-12 12:43
Քաղաքական

Հորդանանի թագաժառանգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով Նեթանյահուի՝ ԱՄԷ այցը չեղյալ հայտարարվեց

Հորդանանի թագաժառանգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով Նեթանյահուի՝ ԱՄԷ այցը չեղյալ հայտարարվեց

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պետք է Աբու Դաբիում հինգշաբթի բանակցություններ վարեր ԱՄԷ–ի թագաժառանգի հետ՝ արաբական երկիր իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում, սակայն Հորդանանի կառավարությունը փաստացի չեղարկել է այդ այցը՝ չթույլատրելով Իսրայելի վարչապետի թռիչքը. հայտնում է ParsToday–ը։

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ Հորդանանի Թագավորությունը վրդովված է Հորդանանի թագաժառանգի հանդեպ Իսրայելի «անհարգալից վերաբերմունքից», որը չորեքշաբթի այցելելու էր Ալ Աքսա մզկիթը, և, որպես պատասխան, Հորդանանը թույլ չի տվել Նեթանյահուին հատել իր օդային տարածքը:

Իսրայելի հետախուզության նախարար Էլի Քոենը, որը Բինյամին Նեթանյահուի իշխող «Լիկուդ» կուսակցության անդամ է, Իսրայելի պետական KAN լրատվամիջոցին տված հարցազրույցում անուղղակիորեն հաստատել է այդ տեղեկությունները:

Հորդանանի երիտասարդ թագաժառանգ Ամիր Հուսեյն բին Աբդուլլահը պատվիրակության հետ չորեքշաբթի ժամանել էր Հորդանանի և Իսրայելի սահման և պատրաստվում էր մուտք գործել «բռնազավթված տարածքներ» (Երուսաղեմ՝ բռնազավթված Իսրայելի կողմից)՝ Ալ Աքսա մզկիթ, սակայն Իսրայելն արգելել է նրանց մուտքն այնտեղ։