Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 44 տեղական զանգվածային լրատվության միջոցի 600-ից ավելի լրագրողներ: Աս մասին լրագրողներին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հավատարմագրվել է նաև 5 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցի 10 ներկայացուցիչ:
«Այս ընտրություններում որևէ ԶԼՄ-ի դիմում չի մերժվել և բոլոր դիմած լրատվամիջոցները հավատարմագրվել են և այսօր լուսաբանում են քվեարկության ընթացքը»,- ասաց Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ օտարերկրյա լրատվության միջոցի ներկայացուցիչները ԿԸՀ-ում հավատարմագրվում են արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ:
Հերմինե Հարությունյանի խոսքով` զանգվածային լրատվության միջոցները պետք է հավատարմագրվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որպեսզի կարողանան լուսաբանել ընտրությունները և քվեարկության ընթացքը:
«Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին , եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվություն, սակայն օրենքի այս պահանջը չի վերբերում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող լրատվամիջոցներին»,- հավելեց Հարությունյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը նաև հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ հակասահմանդրական էր ճանաչվել ընտրական օրենսգրքի դրույթն առ այն, որ յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականացնող կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ զանգվածային լրատվամիջոց և այդ զանգվածային լրատվական միջոցի ոչ ավելի քան 50 ներկայացուցիչների:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան փոփոխություններ է կատարել լրագրողների հավատարմագրման կարգում, այսինքն` այդ դրույթը ևս վերացվել է լրագրողների հավատարմագրման ընթացակարգից»,- եզրափակեց Հարությունյանը: