|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Yerkir.am-ն ադրադարձել էր այն փաստին, որ ագրարային համալսարանը 2025թ. հունիսի 22-ից միչ օրս համարվում է ՉՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ՝ իր բոլոր հետևանքներով:
Հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ՊԱՅՄԱՆՈՎ (ընդգծումը՝ Yerkir.am –ի)։
Պայմանով հավատարմագրումը խոսում է ագրարային համալսարանում կրթության որակի, մեղմ ասած, ոչ նախանձելի վիճակի մասին:
Սա հարյուրամյա բուհի մեջ առաջին դեպքն է, երբ հավատարմագրվում է պայմանով:
Զավեշտն այն է, որ ոչ ոք պատասխանատվություն չի կրել բուհի՝ 1 տարի 1 ամիս չհավատարմագրված գործելու հետևանքների համար:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ բուհը տեղեկատվություն չի տարածել պայմանով հավատարմագրման վերաբերյալ: Հավանաբար բուհի ղեկավարության՝ կրթության որակի աննախադեպ մակարդակի մասին պատկերացումները էականորեն տարբերվում են Որակի ապահովման ազգային կենտրոնի մոտեցումներից: