կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-27 21:05
Քաղաքական

Երեւանի ավագանու ընտրությունները ՀՅԴ-ի համար գյուղապետի ընտրություններ չեն

Երեւանի ավագանու ընտրությունները ՀՅԴ-ի համար գյուղապետի ընտրություններ չեն

ՀՅԴ-ն նոր չէ, որ քաղաքական բեմահարթակում իր ծրագրի, երկրում ստեղծված վիճակի մասին է խոսում, ընդդիմադիր կուսակցություն է, իր ընդդիմադիր տեսակետներն ու դիրքորոշումները շատ հստակ արտահայտել է, ընդհանրապես` Հայաստանի բոլոր պրոբլեմների մասին. Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

 

Նա բացատրեց, թե ինչու է ՀՅԴ-ն Երեւանի ՏԻՄ ընտրություններում այդքան լուրջ քաղաքական կազմով` մեծ քաղաքական նշանակություն տալով ու այդ նշանակությունն ընդունելով մտել քաղաքական պայքարի մեջ. «Այն պարզ պատճառով, որ մենք գտնում ենք, որ մեր բարձրացրած հարցերն ու առաջարկած ծրագրերն իրականացնելու համար ամեն առիթ օգտագործել»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը:

 

ՀՅԴ ցուցակի առաջատարն ասաց, որ Երեւանի ավագանու ընտրությունները ինչ-որ գյուղապետի, կամ քաղաքապետի ընտրություններ չեն ՀՅԴ-ի համար, այլ կարեւոր են նրանով, որ մայրաքաղաքն, իրոք, կարող է փոխել Հայաստանի վիճակը: Այնուհետեւ Արմեն Ռուստամյանը խոսեց փոփոխությունների, այդ փոփոխությունները հենց Երեւանից սկսելու անհրաժեշտության մասին:

 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ միայն Դաշնակցությունն է առաջարկում այնպիսի կարեւոր դրույթներ, ինչպիսիք են մունիցիպալ ոստիկանության ստեղծումը, իրենց գործունեությունն իրենց ընդդիմադիրներին վերապահելու եւ Երեւանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցերում համայնքային հանրաքվեներ անցկացնելու դրույթները եւ այլն: