Քենիայում հատուկ հեռուստաընկերություն կհիմնեն` Օբամայի այցը լուսաբանելու համար
Քենիայում նոր հեռուստաընկերություն կբացվի, որ կլուսաբանի բացառապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցն այդ երկիր: Հեռուստաընկերությունը կգործի 6 օր` հուլիսի 22-28-ը` այն ողջ ընթացքում, երբ Օբաման կլինի Քենիայում:
Ի դեպ, հեռարձակումը կլինի վճարովի: Շուրջօրյա հեռարձակումը կցուցադրի ԱՄՆ նախագահի կարգավիճակով Օբամայի` հայրենիք առաջին այցի մանրամասները: