|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Իսրայելը հերքում է իր պատասխանատվությունը Սիրիայում ռուսական Իլ-20 օդանավի խոցման մեջ. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ իսրայելական կողմի` կատարվածում մեղավոր են Դամասկոսը, Իրանը և «Հըզբոլլահ»-ը: Նշվում է, որ իսրայելական կողմը պատրաստ է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել ՌԴ-ին` միջադեպը հետաքննելու համար:
Միևնույն ժամանակ, իսրայելական կողմը չի հերքել, որ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում, և նշել է, որ զգուշացրել է դրա մասին ռուս գործընկերներին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում, իսկ սիրիական ուժերը պաշտպանվելիս խոցել են ռուսական Իլ-20-ը, որը եղել է դեպքի վայրից ոչ հեռու: Զոհվել է 15 զինվոր: