|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Իսրայելն այսօր առավոտյան հարված է հասցրել Սիրիայի Համա նահանգի Մասյաֆ քաղաքում գտնվող գործարանին: Դա առաջին հարվածն էր երկրի հարավում զինադադարի հաստատումից հետո. հայտնում է ТАСС-ը`Haaretz-ին հղումով:
Թերթի տեղեկությունների համաձայն` հարձակման են ենթարկվել հետազոտական կենտրոն և ձեռնարկություն, որոնք կապ ունեն քիմիական զենքի մշակման հետ: Ըստ թերթի` օբյեկտները գտնվում են նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ:
Պարբերականը, սակայն, չի նշում` ինչ զենքով է հարված հասցվել և ինչ հետևանքների է դա հանգեցրել: