Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգի (SOHR) դիտորդական խումբը հուլիսի 21-ի առավոտյան հաղորդել է, որ Դամասկոսի մերձակայքում իսրայելական ավիահարվածի հետևանքով նախորդ գիշեր սպանվել է առնվազն հինգ իրանցի ոստիկան: Բացի այդ, վիրավորվել են սիրիական ՀՕՊ-ի յոթ զինծառայողներ։
Հուլիսի 20-ի երեկոյան Դամասկոսի մերձակայքում իրականացվել է օդային հարձակում ռազմական նշանակության թիրախների վրա: Սիրիայի իշխանությունները այս հարձակման համար մեղադրում են Իսրայելին: Սիրիայի պաշտպանության նախարարությունը ՍԱՆԱ պաշտոնական լրատվական գործակալությանը հայտնել է, որ երեկոյան 9: 48-ին Իսրայելի ինքնաթիռները Գոլանի բարձունքներից արձակել են առնվազն հինգ հրթիռ դեպի Դամասկոսի հարավ գտնվող թիրախների ուղղությամբ: SANA-ն պնդում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը խոցել է այդ հրթիռների մեծ մասը:
Այնուամենայնիվ, SOHR խումբը շուտով պարզաբանեց, որ սիրիական ՀՕՊ-ը չի կարողացել գնդակոծել իսրայելական հրթիռները, չնայած որ հակահրթիռները գնդակոծվել են երեք մարտկոցների կողմից՝ Իզրեում, Սուեյդում և Քունեյթրում։ Միևնույն ժամանակ, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են ոչ միայն իրանամետ աշխարհազորի օբյեկտների, այլև սիրիական ՀՕՊ մարտկոցների վրա. հայտնում է SOHR-ը: