|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Ըստ AA-ի՝ Թուրքիայի նախագահականից տարածված հայտարարության մեջ նշվել է, որ նախագահները զրուցել են «թուրքական օդային տարածքը հատած ռուսական ինքնաթիռի խոցման մասին»։
Զրույցի ընթացքում Օբաման նշել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն աջակցում են Թուրքիայի՝ իր ազգային անվտանգությունը պաշտպանելու իրավունքին:
Նախագահները խոսել են նաև նման դեպքերի կրկնությունը կանխելու համար ձեռնարկվելիք քայլերի մասին և նշել, որ համակարծիք են հարկադրված խոցման անհրաժեշտության հարցում։
Էրդողանն ու Օբաման նաև ընդգծել են, որ շարունակելու են միասին գործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: