|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ «Չարենցավան» բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 22 ամյա երիտասարդ, ով հետագայում ճանաչվել էր տուժող:
Հայտնել էինք նաև, որ հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փնտրվում է նույն քաղաքի` 1977թ. ծնված բնակիչը:
2018 թվականի սեպտեմբերի 14-ին Չարենցավանի բնակիչ, 1977 թվականին ծնված քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: