Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 425.79 |
RUB | ⚊ | ₽ 4.4272 |
GBP | ⚊ | £ 507.86 |
GEL | ⚊ | ₾ 141.83 |
22-ամյա բժիշկ Լևոն Սահակյանի սպանության մեջ մեղադրվող` «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը օրեր առաջ ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) ինքնասպանության փորձ է արել: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
Նա հայտնեց, որ ՁՊՎ-ում իր պաշտպանյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Բժիշկները պարզել են, որ Վահանը կոճգամ է կուլ տվել: Անմիջապես բուժօգնություն են ցուցաբերել:
Պաշտպանի խոսքով` Վահան Ղազարյանի վիճակն այժմ նորմալ է, դրանից հետո մասնակցել է քննչական գործողությունների, տարվել դատարան:
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 23.20-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «ձախ կրծքավանդակի և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բժշկական օգնության է դիմել 1994թ. ծնված Լևոն Սահակյանը։ Տուժածը հայտարարել էր, թե նախկին «Շիրակ» հանրախանութի մոտ վայր է ընկել: Երկու օր անց Սահակյանը հիվանդանոցում մահացավ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` նախ սպանության փորձի հատկանիշներով, ապա՝ դիտավորյալ սպանության: Հոկտեմբերի 22-ին, Աջափնյակ և Դավթաշեն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Ղազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվեց կալանավորումը: