|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Հուլիսի 22-ին, ժամը ԱԻՆ-ում 08:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին «ՎԱԶ-2102» մակնիշի (վարորդ՝ 1952 թ. ծնված Մ. Խ.) 45 SO 291 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր՝ 1958 թ. ծնված Ա. Ա.-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: