Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Համացանցում հայտնված` արդեն հայտնի ձայնագրության վերաբերյալ լրագրողներին պարզաբանում տվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա հաստատեց, որ խոսակցությունն իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ է:
«Ուզում եմ հաստատել, որ այդ խոսակցությունը մեր մասնակցությամբ է, և շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը: Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն, և կպարզվի ձայնագրության աղբյուրը: Գլխավոր դատախազությունում էլ արդեն հարուցվել է քրեական գործ և առաջիկայում կիմանանք մանրամասներ»,- նշեց Վանեցյանը:
Ըստ նրա` խոսակցությունը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին հանրապետության երկրորդ նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, պետք է 100 տոկոս հանոզված լինենք, որ այդ գործունեության մեջ թերություն չկա: Նման քննարկում մեր միջև կայացել է և եղել է զուտ իրավաբանական քննարկում»,- ասաց նա:
Վանեցյանը հայտնեց խոսակցության նախապատմությունը: Ըստ նրա` ինքը ստացել է հաղորդագրություն` փորձագիտական կարծիք ձերբակալության հիմքերի հետ կապված, և այդ հաղորդագրությունն ուղարկել է ՀՔԾ պետին, ով էլ տվել է պարզաբանում:
«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել` մեր պայքարը շարունակելու ենք, և մեզ չի խանգարելու ոչ մի բան, որևէ խոչընդտո չի կարող լինել մեր գործում: Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են, մարդասպանները ձերբակալվելու են»,- եզրափակեց նա:
Վանեցյանն ասաց, որ Ժնեւում է եղել այդ ժամանակ, այլ ոչ թե ՌԴ-ում: