|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչար փողոցում, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի բաց դիտահորից խույս տալուց հետո բախվել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենային, հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: