Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Այսօր Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկեց Երևանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած ՀՅԴ-ի քարոզարշավը: ՀՅԴ ցուցակի չորրորդ համարը` Հայ օգնության միության` ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանը ելույթում նշեց, որ բոլորը պետք է գործեն «հանուն»-ի սկզբունքով` հանուն հայրենիքի, ընդ որում` ՀՅԴ-ն միշտ է գործել այդ սկզբունքով: Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի կարգախոսն է` «Միասին` հանուն Երևանի»:
«Երևանը պետք է լինի համահայկական մայրաքաղաք, լինի ամեն հայի մայրաքաղաքը: Մենք ունենք փորձ և աշխարհասփյուռ մեր կառույցի միջոցով բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, օրինակ` մեր ջանքերով կարողացել ենք աշխարհի տարբեր կետերում գտնել քույր քաղաքներ Սիսիանի, Կապանի, Վանաձորի, Շուշիի համար: Եվ այդ քույր քաղաքները աջակցության ձեռք են մեկնել մեր քաղաքներին»,- ասաց Ալեսյա Բեջանյանը:
Նրա խոսքով` ՀՅԴ թիմը հավակնոտ է, ծրագիրը` նույնպես: Թիմում շատ են պրոֆեսիոնալները, հայրենասերները` նույնպես: «Մենք վստահ ենք, որ հաջողելու ենք, և մեր հաջողությունից է կախված երևանցու հաջողությունը»,- ասաց Բեջանյանը: