|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը համարել է ճգնաժամային։
Փաշինյանը Պուտինին հրավիրել է քննարկելու Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։
«Մենք պարբերաբար հանդիպում և քննարկում ենք հարցերի լայն շրջանակ։ Այսօր մենք կքննարկենք երկկողմ օրակարգային և տարածաշրջանային հարցեր։ Կարծում եմ, որ այսօր մենք կքննարկենք նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։ Ցավոք սրտի, այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ»,- ասաց Փաշինյանը։