Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի կառավարությունը սոցիալական բնակարանաշինության ծրագիր է սկսելու, որով հնարավոր կլինի երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերել Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով հիփոթեքային վարկի միջոցով: Ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր Հայաստանում բանկային տոկոսադրույքների անկման գործընթաց է սկսվել: Մենք ունենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների անկման գործընթաց: Մենք շուտով սկսելու ենք սոցիալական բնակարանաշինության ծրագիր, որտեղ հիփոթեքային վարկով երկրորդային շուկայից հնարավոր կինի բնակարան ձեռք բերել Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով: Հայաստանում երբեք 5.5 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկ չի եղել»,- ասաց վարչապետը:Նա նաև հավելեց, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրում փոփոխություններ են իրականացնելու և զույգերի տարիքային շեմը 65-ից դարձնելու են 70, որպեսզի շուկայում ավելի շատ աշխուժություն լինի: